«Լիվերպուլի» պաշտպան Քոնոր Բրեդլին կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Team Talk-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները մտադիր են 20-ամյա հյուսիսիռլանդացուն ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Բրեդլին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։