Կիլիան Մբապպե․ «Շուտով պաշտոնապես կդառնամ նոր ակումբի ֆուտբոլիստ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է այն հարցին, թե երբ աշխարհը կիմանա իր ապագա թիմի մասին.

Ֆրանսիացին կհեռանա փարիզեցիներից այս ամառ, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը:

«Շատ շուտով ես պաշտոնապես կդառնամ նոր ակումբի խաղացող, դա մի քանի օրվա հարց է։ Ես շատ ուրախ եմ սրա համար, ուրախ եմ: Դուք պետք է սպասեք մի քանի օր:

Ու՞մ եմ աջակցելու Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ես պարզապես ֆուտբոլ կնայեմ, ինձ դուր է գալիս խաղը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացող։