Կիլիան Մբապպեն բացատրել է, թե ինչու չի լքել ՊՍԺ-ն 2022 թվականին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ 2022 թվականին։

«Դա ավելին էր, քան պարզապես ՊՍԺ-ն, այն ժամանակ Աշխարհի առաջնությունը տեղի էր ունենում Կատարում, դրա շուրջ շատ բան էր կատարվում: Դա մեծ և դժվար որոշում էր։ 20-ամյա տղայի համար շատ դժվար էր։

Բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Դու պետք է կոշտ որոշումներ կայացնես քո կարիերայում, և ես դա արեցի: Դրանից հետո ես դարձա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն։ Ես պարզապես ուզում եմ հիշել լավ բաները։ Իհարկե, դժվար իրավիճակ էր, ես դա ոչ մեկին չեմ ցանկանում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ֆրանսիացին ամռանը կլքի իր ներկայիս թիմը՝ պայմանագրի ավարտից հետո։ Հաղորդվում էր, որ նա կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի մինչ Եվրո-2024-ի մեկնարկը։