Ջիմ Ռեթքլիֆը ակումբի համար սահմանել է տրանսֆերային հինգ կանոն

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ակումբի համար սահմանել է տրանսֆերային հինգ կանոն, հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ դրանց էությունը հետեւյալն է.

1. Ֆուտբոլիստի տարիքային սահմանափակումը նոր ձեռքբերումների համար 25 տարեկանն է:

2. Մի գնեք գերաստղերին։

3. Խաղաոճը կսահմանի տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսը։

4. Մարզչին կհարցնեն այն դիրքի մասին, որի համար նա համալրման կարիք ունի, այլ ոչ թե կոնկրետ խաղացողի։

5. Ղեկավարությունը մարզչին կառաջարկի երեք խաղացող յուրաքանչյուր դիրքի համար, որից ընտրի:

2023/2024 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է ութերորդ տեղը՝ 38 խաղում վաստակելով 60 միավոր։ Միաժամանակ «կարմիր սատանաները» դարձան Անգլիայի գավաթի հաղթող՝ եզրափակչում 2։1 հաշվով հաղթելով երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։