«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Փարիզյան գրանդին գրավում է Կոնատեի բազմակողմանիությունը։ Միաժամանակ, «Լիվերպուլը» չի ծրագրում բաց թողնել իր ֆուտբոլիստին և մտադիր է նրան նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում պաշտպանը անցկացրել է 22 հանդիպում։ Կոնատեն երեք դեղին քարտ է ստացել և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։