«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան բացատրել է, թե ինչպես է վերաբերվում ֆուտբոլում անհատական մրցանակներին։
«Ես այնքան չեմ կարևորում այս մրցանակները, որքան պետք է։ Որովհետև օրվա վերջում մենք խաղում ենք թիմային մարզաձևով։ Այսօր անհատական մրցանակները միշտ հասնում են հարձակվողներին, քանի որ նրանք վերջինն են դիպչում գնդակին։
Բայց հարձակվողները միայնակ չեն տիտղոսներ նվաճում: Երբ նայում եմ անհատական մրցանակներին և տեսնում եմ, որ դրանք ստանում են միայն այն տղաները, ովքեր գոլեր են խփում, ես զգում եմ, որ սա այնքան էլ լավ չի ներկայացնում մեր սպորտը»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։