Ալֆոնսո Դևիսը կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Ռեալը» հետաքրքրված են «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսով, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական երկու գրանդները Դևիսի երկարամյա երկրպագուներն են և որոշակի հույսեր են պահպանում, որ կարող են գործարքի հասնել։ Չնայած նրանց հետաքրքրությանը, ենթադրվում է, որ նա վճռական է այս ամառ տեղափոխվել «Ռեալ», եթե հնարավորություն ընձեռվի։

Այս մրցաշրջանում 23-ամյա Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։