«Վեսթ Հեմը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ֆլումինենսեի» պաշտպան Ֆաբրիցիո Բրունոն մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա բրազիլացին բանավոր համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 12 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Բրունոն անցկացրել է 22 հանդիպում և արդյունավետ չի եղել՝ վաստակելով երեք դեղին քարտ։