«Ինտերի» նախկին խաղացողը խոստովանել է, որ կախվածություն է ունեցել ալկոհոլից

«Ինտերի», «Պորտուի» և Կոլումբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը խոսել է իր կախվածության մասին։ 37-ամյա Գուարինը կարիերան ավարտեց 2021 թվականին։

«Ես 100%-ով հարբեցող եմ և դա ընդունում եմ: Ես կախվածություն ունեմ, բայց ես ապաքինման ճանապարհին եմ:

Իմ կարիերայի ինչ-որ պահի ես թույլ տվեցի ինձ շեղվել և սկսեցի խմել: Ես շատ սխալներ թույլ տվեցի և սխալ որոշումներ կայացրի: Ես վիրավորել եմ շատ մարդկանց, այդ թվում՝ ընտանիքի անդամներին և ընկերներին: Ալկոհոլի պատճառով սոցցանցերում ինձ անմահացրել են սարսափելի իրավիճակներում։

2021 թվականին լքեցի կոլումբիական «Միլոնարիոս» ակումբը, քանի որ ալկոհոլից կախվածությունս ուժեղացել էր: Ես կորցրել եմ իմ արժանապատվությունն ու հարգանքը իմ երեխաներից։ Ես այլևս չէի կարող այսպես շարունակել և ստիպված էի դիմել մասնագետի օգնությանը:

Ես թակեցի դժոխքի դարպասները. Հիմա ես գիտեմ, թե որ ճանապարհն է ճիշտ, որը՝ սխալ։ Իմ երկու վախերն են՝ մահն ու բանտ գնալը։ Բայց, առանց իմանալու, ապրում էի մահապատժի տակ։ Երբ հարբած էի, չէի գիտակցում, թե ինչ ռիսկի էի դիմում: Ես կորցրի շատ ընկերներ, բայց մյուսները մնացին ինձ հարազատ:

Այժմ ես գիտեմ, թե ովքեր են իմ իսկական ընկերները՝ նրանք, ովքեր ցանկանում են, որ ես առողջ վերադառնամ: Դժվար պահերին ինձ կողքին էին Ֆալկաոն, Խամես Ռոդրիգեսը, Օսպինան և մյուս թիմակիցները։ Մյուսները անհետացան առանց որևէ բառ ասելու։ Նրանք իսկական ընկերներ չէին»: