Պաշտոնական․ Վենսան Կոմպանին գլխավորեց «Բավարիան»

«Բարնլիի» նախկին գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գլխավորել է Մյունխենի «Բավարիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։

38-ամյա բելգիացին թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ, մասնագետի պայմանագիրը գնելու համար «Բարնլին» կստանա մոտ 12 միլիոն եվրո։

Վենսան Կոմպանին «Բարնլին» գլխավորում էր 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը նահանջեց՝ վաստակած 24 միավորով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 2023/2024 մրցաշրջանի վերջում զբաղեցնելով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։ Բելգիացու համար Չեմպիոնշիփի առաջին մրցաշրջանում անգլիական ակումբը գրավեց առաջին տեղը։

Կոմպանիի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Նախկինում նա մարզել է նաև «Անդերլեխտը»։