Մեյսոն Գրինվուդը կարող է միանալ գերմանական ակումբին

Մեյսոն Գրինվուդը կարող է միանալ Դորտմունդի «Բորուսիային»։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, դորտմունդցիները չեն բացառում «Մանչեսթեր Յունայթեդին» պատկանող վինգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել անգլիական ակումբի հետ՝ խաղացողի հնարավոր վարձակալության վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդը» նաև հարցումներ է ստացել Պրեմիեր Լիգայի առնվազն երկու ակումբներից: Գրինվուդը հետաքրքրում է նաև Իտալիայի և Իսպանիայի թիմերին:

Մանկունիացիները ցանկանում են վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին։ Նրան գնահատում են մոտավորապես 40 միլիոն ֆունտ ստեռլինգ: Եթե ​​համապատասխան առաջարկներ չստացվեն, նրանք կքննարկեն վարձակալության տարբերակները, որոնք ենթադրում են պարտադիր գնում:

Գրինվուդն այս մրցաշրջանն անցկացրել է «Խետաֆեի» կազմում և Լա լիգայի 33 խաղում խփել է 8 գոլ։