Լուչանո Սպալետին խոստովանել է, որ իր թիմը EURO-2024-ի ֆավորիտ չէ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կիսվել է առաջիկա Եվրոպայի 2024 թվականի առաջնության սպասելիքներով։

«Սա իմ կարիերայի ամենաբարձր կետն է: Ինձ թվում է՝ հիմա դրախտում եմ, քանի որ չէի պատկերացնում, որ մի օր Իտալիայի հավաքականին կնախապատրաստեմ Եվրոպայի առաջնությանը։ Կփորձենք առավելագույնը տալ Եվրո-2024-ի բոլոր խաղերում։ Հայտնի չէ, թե արդյոք դա բավարար կլինի, բայց մեզ համար կարևոր է նկատի ունենալ մի բան. մենք այժմ մեր թիմում ունենք ամենաուժեղ խաղացողները, ովքեր պետք է թիմ դառնան։

Եթե ​​կարողանանք համախմբվել, վստահ եմ, որ կխաղանք ավելի բարձր մակարդակի թիմերի հետ հավասար: Մենք պետք է այս անգամ միասին ապրենք, նայենք մեր պատմությանը, որը սկզբունքային նշանակություն ունի մեզ համար»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։