Լամին Յամալը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

«Բարսելոնայի» 16-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լա Լիգայի 37 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

2023/24 մրցաշրջանի ավարտին մինչև 23 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների թվում էին նաև Պաու Կուբարսին («Բարսելոնա»), Ռոդրիգոն («Ռեալ Մադրիդ»), Նիկո Ուիլյամսը («Ատլետիկ»), Յան Կոուտոն, Սավիո Մորենա, Միգել Գուտիերեսը (բոլորը՝ «Ժիրոնայից), Խավի Գերան («Վալենսիա»), Ջոնի Կարդոզոն («Բետիս») և Տակեֆուսա Կուբոն («Ռեալ Սոսյեդադ»):