Կիլիան Մբապպե․ «Ցանկանում եմ պատմություն կերտել իմ հավաքականի հետ»

Կիլիան Մբապպեն նշել է Ֆրանսիայի հավաքականի նպատակը Եվրո-2024-ում։

«Ինչպես միշտ, հաղթել։ Երկու տարի առաջ մենք խաղացինք աշխարհի առաջնության եզրափակիչում, և մեր նպատակն անխուսափելիորեն այս փուլ դուրս գալն ու հաղթելն է։ Հեշտ չի լինելու, մրցունակ թիմերը շատ են, միգուցե նրանց թվում կլինի Իտալիան։

Մենք քաղցած ենք և ցանկանում ենք մտնել մեր երկրի պատմության մեջ։ Ես արդեն հաղթել եմ Ազգերի լիգայում և Աշխարհի առաջնությունում, եթե հաղթեմ նաև Եվրոպայի առաջնությունում, ապա կհաղթեմ հնարավոր ամեն ինչ ազգային հավաքականի կազմում։ Շատ եմ ցանկանում իմ թիմի հետ պատմություն գրել»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։