Կիլիան Մբապպեն չի ստացել ապրիլ ամսվա աշխատավարձը և փետրվար ամսվա բոնուսը

Հարձակվող Կիլիան Մբապպեն, ով հունիսի 30-ին պայմանագրի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, չի ստացել ապրիլ ամսվա աշխատավարձը և փետրվար ամսվա բոնուսը, հաղորդում է CulturePSG-ը՝ հղում անելով L’Equipe-ին։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ դա մոտ 80 միլիոն եվրո է, որը համապատասխանում է հավատարմության բոնուսի չափին, որը փարիզյան ակումբը փետրվարին վճարել է 25-ամյա ֆուտբոլիստին։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում էր, որ հավատարմության բոնուսը վճարի Մադրիդի «Ռեալը», որին ֆրանսիացին կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով ամռանը, սակայն մադրիդյան ակումբը հրաժարվեց դա անել։

Սրանից հետո ՊՍԺ-ն, հասկանալով, որ Մբապպեն նոր պայմանագիր չի ստորագրի, ֆուտբոլիստին չվճարեց ապրիլ ամսվա աշխատավարձը և փետրվարին նախատեսված բոնուսը։

Երկու կողմերի փաստաբաններն այժմ բանակցություններ են վարում լուծում գտնելու համար: ՊՍԺ-ն ցանկանում է վերադարձնել վճարված հավատարմության բոնուսը, իսկ Մբապպեն ցանկանում է ստանալ պայմանագրով նախատեսվածը: