Ջուդ Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն խաղացող։

Մադրիդյան ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում 20-ամյա անգլիացին Իսպանիայի առաջնությունում անցկացրած 28 խաղում դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Միշելը, ում գլխավորությամբ «Ժիրոնան» զբաղեցրել է երրորդ տեղը։

«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։