Globe Soccer Awards․ Լամին Յամալը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Լամին Յամալը ստացավ իր երկրորդ մրցանակը՝ Globe Soccer Awards-ում։

«Բարսելոնայի» 16-ամյա վինգերը ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։

Մրցանակի մյուս հավակնորդներն էին Ջուդ Բելինգհեմը, Էդուարդո Կամավինգան (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ», Քոուլ Պալմերը («Չելսի»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Ռիկո Լյուիսը («Մանչեսթեր Սիթի»), Ուորեն Զաիր-Էմերին (ՊՍԺ), Ժոաու Նևեշը («Բենֆիկա), Կոբի Մայնուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Պաու Կուբարսին («Բարսելոնա»):

Այսօր նույնպես Յամալը ճանաչվել է Լա Լիգայի մինչև 23 տարեկան լավագույն ֆուտբոլիստ։