«Բարսելոնան» ցանկանում է կրճատել պաշտպանական գծում խաղացողների թիվը:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» մտադիր է վաճառել կենտրոնական պաշտպաններից մեկին, քանի որ այս դիրքում խաղացողները շատ են, իսկ ակումբը ֆինանսական ծանր վիճակում է:
19-ամյա Միքայիլ Ֆայեն, ով հաստատվել է երկրորդ թիմում, այս ամառ կարող է հեռանալ «Բլաուգրանայից»: Սենեգալցին ներկայումս ոչ մի հանդիպում չի անցկացրել հիմնական կազմում, չնայած դրան, նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն կա մի շարք ակումբներից։
Եթե Ֆայեն հեռանա, «Բարսան» ցանկանում է, որ դա տրանսֆեր լինի հետ գնելու տարբերակով: Մարզական տնօրեն Դեկուն դեռ կարծում է, որ իրեն պետք է հնարավորություն տրվի հիմնական կազմում, սակայն այս հարցում վերջնական որոշումը կկայացնի Հանսի Ֆլիկը :
Նշվում է, որ նախատեսվում է վաճառել նաեւ առաջին թիմի կենտրոնական պաշտպաններից մեկին։