Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է, որ չի մտածում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
«Ես դեռ չեմ մտածում այդ մասին։ Ես կենտրոնացած եմ և անհամբեր սպասում եմ առաջիկա առաջադրանքներին, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։
«Բավարիայում» ամեն ինչ կավարտվի 2025 թվականից ոչ շուտ, իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս 12 ամիս, և ես չեմ կարող հուսահատեցնել իմ գործատուին»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Մյուլերի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։