Հայտնի են «Բարսելոնայի» և Յոզուա Կիմիխի միջև բանակցությունների մանրամասները

«Բարսելոնայի» և Յոզուա Կիմիխի միջև բանակցությունները փակուղի են մտել, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ պատճառը խաղացողի տնտեսական պահանջներն էին։ 29-ամյա գերմանացու խնդրանքը չի համապատասխանում կատալոնական ակումբի հնարավորություններին։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Կիմիխը «Բավարիայում» ներկայումս վաստակում է մոտ 19,5 միլիոն եվրո՝ առանց հարկերի, մի ցուցանիշ, որը դժվար կլինի «Բարսելոնայի» համար:

Նախկինում լուրեր էին պտտվում, որ կիսապաշտպանը գտնվում է նաև Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում, նա համարվում է Տոնի Կրոսին փոխարինող, ով կավարտի կարիերան Եվրո-2024-ից հետո։ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով, ըստ վերջին տեղեկությունների, մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն, նշել է «Բավարիայի» աջ պաշտպան Յոզուա Կիմիխի որպես կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ։