Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կիսվել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին իր կարծիքով։
«Ես որոշել եմ, թե ինչ եմ անելու, երբ մրցաշրջանն ավարտվի, բայց չեմ ասի, հիմա ճիշտ ժամանակը չէ։ Կապիտան լինելը կամ Չեմպիոնների Լիգան հաղթելը չեն փոխի իմ որոշումը»,- Նաչոյի խոսքերը մեջբերում է Radioestadio Noche-ն։
2023/24 մրցաշրջանում 34-ամյա իսպանացին անցկացրել է 44 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։