«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին դիտարկելով որպես կիսապաշտպանության ուժեղացուցիչ։

Էդերսոնը «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 մլն եվրո։