Լիոնել Մեսսի․ «Ամեն ինչ կախված է Աստծուց ու ես շնորհակալ եմ Նրան»

Լիոնել Մեսսին խոսել է հավատի մասին, երբ նրան հարցրել են Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։

«Ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ կախված է Աստծուց և նրա ցանկություններից։ Նա է որոշում, թե ինչ կլինի։ Ես միշտ զգում էի, որ ամեն ինչ ինչ-որ պատճառով է տեղի ունեցել:

Ես միշտ դիմում եմ Աստծուն խնդրանքներով և շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա տվել է ինձ»,- ասել է « Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը TNT Sports Argentina-ին տված հարցազրույցում։