Ջուդ Բելինգհեմ․ «Ճանաչո՞ւմ եք մեկին, ով չի ցանկանա խաղալ նրա հետ»

Ջուդ Բելինգհեմն ասել է, որ կցանկանար խաղալ Կիլիան Մբապպեի կողքին։

«Գիտե՞ք որևէ ֆուտբոլիստի, ով չի ցանկանա խաղալ իր նման մեկի կողքին:

Չեմ ցանկանում սրել իրավիճակը։ Հավանաբար, մեծ ճնշում է, երբ բոլորը խոսում են նրա մասին, բայց այո, հիանալի կլիներ»,- ասել է մադրիդցիների կիսապաշտպանը :

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Մբապպեի՝ ՊՍԺ- ից հեռանալու մասին։ Բազմիցս հաղորդվել է, որ Կիլիանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։