Յոզուա Կիմիխը պատասխանել է «Բարսելոնայի» առաջարկին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել 29-ամյա գերմանացուն առաջարկել պահանջվող ֆինանսական պայմանները։ Հաղորդվում է, որ «Բավարիայում» Կիմիխը տարեկան վաստակում է մոտ 19,5 միլիոն եվրո՝ առանց հարկերի: «Բարսելոնան» չի կարող նման գումար առաջարկել։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երկու գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։