Հանսի Ֆլիկը շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով մի քանի ականատեսների, մարզիչն արդեն ժամանել է Բարսելոնա՝ պատրաստ լինելու ակումբի ղեկավարության հետ հանդիպմանը։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կատալոնացիները Չավիի հետ համաձայնության կգան համագործակցության դադարեցման պայմանների շուրջ։
Ֆլիկը պետք է այսօր թռչեր Բարսելոնա, սակայն նրան արդեն նկատել են Passeig de Gracia-ի հեղինակավոր հյուրանոցներից մեկում:
Լրագրող Ելենա Կոնդիսը հաստատում է , որ Հանս-Դիտերն արդեն Բարսելոնայում է։