«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունու Գիմարաեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ լրագրող Էկրեմ Կոնուրի՝ 26-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական չորս թոփ ակումբներ՝ ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։
Այս մրցաշրջանում Գիմարայեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել է յոթ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt պորտալի փորձագետները Գիմարայեշի արժեքը գնահատում են 85 միլիոն եվրո։ Մրցաշրջանի ավարտին «Նյուքասլը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ 38 տուրերում վաստակելով 60 միավոր։