«Բավարիան» նոր գլխավոր մարզիչ կունենա

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ ակումբը շուտով կհայտարարի բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

«Մեր տնօրենը որոշել է նոր գլխավոր մարզիչ ընտրել Վենսան Կոմպանիին։ Մենք պատրաստ ենք լրացնել վերջնական մանրամասները, իսկ հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»,- իր սոցցանցերում Ռումենիգեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, հաղորդվում էր, որ «Բավարիան» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ՝ գնելու Կոմպանիի պայմանագիրը։