Չավի․ «Ակումբը բոլորից վեր է»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ակումբի ղեկավարության՝ իրեն պաշտոնանկ անելու որոշումը, ինչպես նաև հրաժարվել է պատճառաբանել իր հեռանալու պատճառները։

«Մենք կարծում էինք, որ սա վերջը չէ: Հակասական զգացում է, մենք տիտղոսներ չնվաճեցինք, բայց ճիշտ ուղու վրա էինք։ Ֆուտբոլում նման բաներ կան։ Ղեկավարությունը որոշումներ է կայացնում: Մենք գոհ ենք մեր արածից, սրանք երկու տիտղոսներ են ծանր իրավիճակում։ Ֆուտբոլիստների արձագանքը հրաշալի էր։

Հեռանալու պատճառները. Ես չպետք է պատճառաբանեմ։ Ես այլ ելք չունեմ, քան ընդունել սա և ոչ ավելին: Որոշումն արդեն կայացված է, և մենք պետք է առաջ նայենք։ Ակումբը բոլորից վեր է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։