Կիրակի օրը՝ մայիսի 26-ին, կայացավ Լա լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպումը Չավիի համար վերջինն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Իսպանացի մասնագետի համար այս խաղը 143-րդն էր կատալոնացիների գլխավորությամբ բոլոր մրցաշարերում։ Այս ցուցանիշով նա հայտնվել է թոփ 10՝ հասնելով Հելենիո Հերերային։
Ռեկորդակիրը Յոհան Կրոյֆն է (421)։ Հաջորդը Ֆրանկ Ռայկարդն է (273), Ռինուս Միխելսը (267), Պեպ Գվարդիոլան (247), Լուիս վան Գալը (200), Լուիս Էնրիկեն (181), Թերի Վենաբլսը (169), Ֆերդինանդ Դաուչիկը (151) և Էռնեստո Վալվերդեն (145)։
«Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ հաղթել է 90 խաղում՝ կրելով 29 պարտություն և 24 ոչ-ոքի: