Խաբի Ալոնսո. «Երազային մրցաշրջան էր»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Կայզերսլաուտեռնի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում (1:0) թիմի հաղթանակին։

«Վերջում այսպիսի հաղթանակի համար մենք ցույց տվեցինք մեր թիմային ոգին։ Մենք շատ պայքարեցինք, դա արեցինք ակումբի բոլոր երկրպագուների համար։ Ինձ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք ամեն ինչ հասկանալու համար։ Երազային մրցաշրջան էր։ Տոնել կարողանալն անհավանական է: Մենք պետք է վայելենք դա»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

2023/24 մրցաշրջանում «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ չպարտելով Բունդեսլիգայի 34 հանդիպումներից ոչ մեկը։