«Ժիրոնայի» կիսապաշտպան Ալես Գարսիան կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Բայերը» համաձայնեցրել է 26-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագրի պայմանները։ Ակումբների միջև բանակցությունները առաջադեմ փուլում են, տրանսֆերային գումարը քննարկվում է 15-20 միլիոն եվրոյի սահմաններում։
2023/24 մրցաշրջանում Գարսիան Լա Լիգայում անցկացրել է 37 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։