«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը խոստովանել է, որ պատրաստ է թիմում մնալ հաջորդ մրցաշրջանում։
«Ես արդեն գիտե՞մ, թե ինչ եմ անելու հաջորդ տարի: Ոչ Մենք պատրաստվում ենք քննարկել սա: Մնալը միանշանակ տարբերակ է։ Շատ բարդ մրցաշրջան էր։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է շատ ավելի լավ գործի:
Մենք ամեն ինչ կքննարկենք: «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբն է, ուստի ո՞վ չէր ցանկանա խաղալ այստեղ: Բայց երկու կողմերն էլ պետք է գոհ լինեն միմյանցից, այնպես որ մենք հիմա կնստենք ու կտեսնենք, թե ինչ կորոշենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ամրաբատը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2023 թվականից՝ վարձավճարով «Ֆիորենտինայից»: 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: