«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի գլխավորի «Չելսին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների ղեկավարությունը հրաժարվել է 39-ամյա պորտուգալացուն հրավիրելու մտքից, քանի որ նա Անգլիայում աշխատելու փորձ չունի։
Ապրիլին հաղորդվում էր, որ Ամորիմը կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա բանակցություններ է վարել «Վեսթ Հեմի» հետ։