«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը սոցցանցերում գրառում է հրապարակել անգլիական երեք ակումբներին ուղղված կոչով։
Խոսքը «Լեսթերի», «Իպսվիչի» և «Սաութհեմփթոնի» մասին է, որոնք մրցաշրջանի ավարտից հետո բարձրացան Պրեմիեր Լիգա։
«Շնորհավորում ենք «Լեսթերին», «Իպսվիչին» և «Սաութհեմփթոնին»՝ Պրեմիեր Լիգա բարձրանալու համար: Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանին»,- ասվում է ակումբի հրապարակման մեջ։