Լիոնել Մեսսին նկարահանվել է «Bad Boys 4»-ի գովազդային տեսահոլովակում

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է Bad Boys 4 ֆիլմի կարճ գովազդային տեսահոլովակի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը։ Դերասանները տեսանյութը հրապարակել են իրենց սոցցանցում։

Ինչպես հայտնում է AS-ը, հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորիդայի հարավում։ Տեսանյութում դերասաններից մեկը պատրաստվում է կադր անել, երբ հանկարծ հայտնվում է Մեսսին և գնդակն ուղարկում հենց տեսախցիկի մեջ։

Նշվում է, որ Ուիլ Սմիթը նոր ֆիլմ է գովազդում։ Ավելի վաղ դերասանն այցելել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հունիսի 7-ին։