«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ստացել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը։
Արգենտինացին մրցանակը ստացել է Իտալիայի առաջնության եզրափակիչ տուրի հանդիպումից հետո, որում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (2։2)։
Լաուտարոն 33 խաղում խփել է 24 գոլ։ Լաուտարոն առաջին անգամ դարձավ Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։