«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը «Լեսթերից» պաշտոնական թույլտվություն է խնդրել 44-ամյա իտալացի մասնագետի հետ բանակցելու համար։ Միաժամանակ «Չելսին» դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնի այլ թեկնածուներ։
Եթե գործարքը կայանա, ապա «Չելսին» պետք է Մարեսկիի ներկայիս ակումբին վճարի 10 միլիոն ֆունտ:
2023/24 մրցաշրջանի ավարտին «Լեսթերը» Մարեսկիի գլխավորությամբ զբաղեցրեց Չեմպիոնշիփի աղյուսակի առաջին տեղը և վերադարձավ Պրեմիեր Լիգա։