«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ևս մեկ անգամ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և հաղթել մրցաշարում։
«Կցանկանայի նորից խաղալ եզրափակչում և հաղթել այն: Մենք արժանի չէինք «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուն (0:1)։
Որոշ հանդիպումներ կյանքում լինում են միայն մեկ կամ երկու անգամ: Մենք շատ ենք քննարկել, որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք բարելավել։ Դա մեզ ավելի ուժեղ դարձրեց։
Եվ ես կցանկանայի մի փոքր ավելի շատ գոլեր խփել, ինչպես այն օրերին, երբ խաղում էի երկրորդ հարձակվողի դիրքում»,- ասել է Մխիթարյանը La Stampa-ին տված հարցազրույցում։