Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը առաջարկ է արել 30-ամյա բրազիլացուն՝ առաջարկելով պայմանագիր մինչև 2027 թվականը։

2023/24 մրցաշրջանում Էդերսոնը անցկացրել է 43 հանդիպում՝ 16 անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 34 գոլ։