Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, թե արդյոք իր թիմին համարում է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ֆավորիտ։
«Մե՞նք ենք ֆավորիտները․ Մենք չենք մտածում այդ մասին: «Բորուսիան» որակ ցույց տվեց և արժանի է եզրափակչում հայտնվելու։ Մենք միայն գիտենք, որ ստիպված ենք լինելու տառապել և պայքարել»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունիսի 1-ին Մադրիդը Լոնդոնում «Ուեմբլիում» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։