Ադրիեն Ռաբյոյի համար կպայքարեն իսպանական և անգլիական ակումբները

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մոտ է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուն։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է հունիսի վերջին, կողմերը մտադիր չեն երկարաձգել համագործակցությունը։ Ինչպես հայտնում են Todofichajes-ի լրագրողները, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։

Ալբիոնում Ռաբիոյին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», իսկ Իսպանիայում նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։

Իտալիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում Ադրիենը անցկացրել է 31 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա թուրինյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։