Ռոնալդ Արաուխոն հուզիչ հրաժեշտ է տվել Չավիին

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հեռանալու մասին։

«Չավի, այս տարիների ընթացքում քեզ որպես մարզիչ ունենալը պատիվ էր: Ես կպահպանեմ բոլոր այն հաճելի պահերը, որոնք միասին վայելել ենք։ Ձեզ և ողջ անձնակազմին մաղթում եմ ամենայն բարիք ապագայում։ Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Արաուխոն իր սոցիալական ցանցերում։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» իսպանական Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջնության ավարտից մեկ տուր առաջ Մադրիդի «Ռեալից» զիջելով 12 միավորով։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում Չավիի թիմը կանգ առավ 1/4 եզրափակիչ փուլում՝ պարտվելով մրցաշարի հաղթող Բիլբաոյի «Ատլետիկին»։ Չեմպիոնների լիգայում կատալոնացիները դուրս մնացին քառորդ եզրափակիչում՝ ընդհանուր հաշվով պարտվելով ֆրանսիական ՊՍԺ-ին։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:4):