«Ռեալը» 1989 թվականից ի վեր առաջին անգամ Լա Լիգան ավարտեց այս արդյունքով

Մայիսի 25-ին «Ռեալը» հյուրընկալել էր «Բետիսին» Լա Լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ առանց խփած գոլերի՝ 0:0։

«Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը՝ կրելով ընդամենը մեկ պարտություն՝ սեպտեմբերի 24-ին Մադրիդի «Ատլետիկոյից» (1:3):

Նախորդ անգամ Մադրիդը 1988/1989 մրցաշրջանում մեկ պարտությամբ ավարտել էր Իսպանիայի առաջնությունը։