Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ՊՍԺ-ն ինչպես է լուծելու Կիլիան Մբապպեին փոխարինողի հարցը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է հարձակվող Կիլիան Մբապպեին փոխարինելու մասին հարցին։

Մայիսի 25-ին ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Լիոնին» (2:1): Մբապպեի համար սա փարիզեցիների համար վերջին հանդիպումն էր։ Սպասվում է, որ 25-ամյա ֆրանսիացին պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

«Մենք պատրաստվում ենք լուծել այս խնդիրը որպես թիմ՝ խաղացողներով, ովքեր ցանկանում են գալ Փարիզ և պատմություն կերտել: Սա յուրահատուկ ակումբ է», – ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսում։