Կևին դե Բրույնեն մերժել է սաուդյան ակումբների առաջարկները

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, բելգիացի ֆուտբոլիստը մտադիր է մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկները։ Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում»:

Դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: