Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է իր կարծիքով Վենսան Կոմպանիին գլխավոր մարզիչ նշանակելու «Բավարիայի» որոշման վերաբերյալ։
«Բավարիան» անցումային շրջան է ապրում, և հիմա ճիշտ ժամանակն է, որ նոր երիտասարդ մարզիչ գա, նա կարող է շատ բան փոխել, երբ ակումբը չկարողացավ նվաճել տիտղոսը», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում Das Erste-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերն արդեն պայմանավորվել են «Բարնլիի» հետ բելգիացի մասնագետի փոխհատուցման չափի շուրջ։