Կլաուդիո Ռանիերին ցանկանում է մարզել Իտալիայի հավաքականը

Կլաուդիո Ռանիերին փրկեց «Կալյարիին» Ա Սերիայից դուրս մնալուց, որից հետո որոշեց հայտարարել մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Բայց միայն ակումբային մակարդակով։

«Ես խոստացել էի, որ իմ կարիերան կավարտվի «Կալյարիում», այն սկսվեց այստեղ և կավարտվի այստեղ: Բայց ես կարծում եմ, որ կարող եմ մարզել նաեւ ազգային հավաքական։

Հունաստանի հետ չստացվեց, միգուցե Իտալիայի հետ ստացվի, բայց առայժմ ես ցանկանում եմ ժամանակ տրամադրել թոռներիս»,- ասել է Ռանիերին DAZN-ին տված հարցազրույցում: Իտալիայի հավաքականն այժմ մարզում է Լուչիանո Սպալետին։