Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Կարլոս Ինարեխոսը չի մարզի թիմը, այս մասին հայտնել է «Նոան»։
««Նոա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ավարտում է թիմի գլխավոր մարզիչ Կարլոս Ինարեխոսի հետ համագործակցությունը:
«Նոայի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում իսպանացի մասնագետին և իր մարզչական շտաբին համագործակցության համար ու մաղթում հաջողություն մարզչական կարիերայում», – նշված է հաղորդագրության մեջ։