Գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Նապոլին»:
Լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերի միջև բանակցությունները մոտ են ավարտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզչի և ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը կտևի մինչև 2027 թվականը։ Կոնտեն տարեկան կստանա 6,5 միլիոն եվրո։ Ակումբը նաև բոնուսներ կվճարի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում:
Անտոնիո Կոնտեի վերջին աշխատավայրը Լոնդոնի «Թոթենհեմն» էր։